
2022 թվականի սկզբին աշխարհը ցնցեց ևս մեկ պատերազմ. Ռուսաստանն ու Ուկրաինան կռվում են մինչև հիմա: Հետևանքները եղել են ու շարունակում են լինել աղետալի բոլոր ոլորտների համար, և սպորտը բացառություն չէ։ Ամենամասսայական մարզաձևը՝ ֆուտբոլը, ամենքի ուշադրության կենտրոնում էր․ ի՞նչ պետք է անեն լեգեոներները։ Իմ զրուցակիցն է պատերազմի առաջին օրերին Ուկրանիայի «Վերես» ակումբում հանդես եկած հայ ֆուտբոլիստ Ժիրայր Մարգարյանը։