
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության Եվրոպայում ծավալած գործունեության մասին է:
Ինչպե՞ս և ինչո՞ւ են իխվանները հայտնվում Եվրոպայում, ի՞նչ ցանց են ձևավորել, ինչպե՞ս ուսումնասիրել այս ցանցը։
Այս և մի շարք այլ հարցեր քննարկել եմ արաբագետ Հեղինե Բարսեղյանի հետ։
Զրուցեց՝ Նաիրա Սահակյան