
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտքարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանի հետ զրուցել ենք Ցեղասպանության հետևանքով Սիրիայում հաստատված հայ տարագիրների կարգավիճակի և 1915-1925թթ. հայ-արաբական փոխհարաբերությունների մասին: Նարինե Մարգարյանը ներկայացնում է 1915 թվականին Սիրիայի անապատներում, ինչպես նաև Հալեպում և այլ տեղերում հայտնված հայերի ճակատագրերի զարգացումները, նրանց փրկության ուղին ու Սիրիայի սոցիալ-քաղաքական կյանքում ներգրավվելու գործընթացը:
Զրուցեց՝ Նաիրա Սահակյան